▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա դատավոր, ով արձանագրում է, որ Գ. Ծառուկյանը չկա էնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա

Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ իրավաչա՞փ էր արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը։

Իմքայլական Սուրեն Գրիգորյանը նշեց, որ իրենք զերծ կմնան այդ մասով մեկնաբանություններից, քանի որ իշխանական կողմից որևէ մեկնաբանություն կարող է սխալ ընկալվել և որակվել որպես ճնշում դատարանի վրա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ դատարանի որոշման, փաստորեն Գագիկ Ծառուկյանը չի խոչընդոտի գործի ընթացքին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Կարճ կասեմ. փաստացի կա դատավոր, ով արձանագրում ա, որ Գագիկ Ծառուկյանը չկա էնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»:

Նա հայտնեց, որ ինքը համաձայն է Դատախազության այն դիրքորոշման հետ, որ դատարանի՝ երեկ կայացրած որոշումը պետք է բողոքարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more