▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճվճըվ Արոյի որդին տեղափոխվեց ոստիկանություն

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Կամոյի Ալավերդյանին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 23-ամյա Հարություն Մուրադի Հարությունյանին և 24-ամյա Էրիկ Գագիկի Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են, սակայն նրանք, լինելով Mercedes G 500 մակնիշի 77 ՏՏ 077 համարանիշի և BMW մակնիշի 34 ՍA 988 համարանիշի ավտոմեքենայով, չեն ենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական «կանգ ա՛ռ» հրահանգին, դիմել են փախուստի՝ ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է «ոսկե երիտասարդներին» վնասազերծել և տեղափոխել ոստիկանություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արո» մականվամբ Երևանի նախկին ավագանու անդամ Արա Վարդանյանի անուղղելի զավակն է, ում մասնակցությամբ բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ և 27-ից ավելի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում: Եվ Ս. Վարդանյանը, և նրա եղբայրը, ինչպես նաև հայրը՝ Արան, զրկված են ավտոմեքենա վարելու իրավունքից, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կարմիր կովը իր կաշին չի փոխում»:

Դրանց երեսին ինչքան էլ օրենքը «թքում է», միևնույն է՝ գորտի նման ասում են «անձրև է գալիս»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից մի քանի օր էր՝ գտնվում էր հետախուզման մեջ և երեկ կեսգիշերին նրան քննիչի որոշմամբ տեղափոխեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է: Վ. Ալավերդյանը, Հ. Հարությունյանը և Է. Գրիգորյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more