▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճշտվում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

Դոնի Ռոստովի օդանավակայանում, այս գիշեր,  03։50-ին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:

Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ:

Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 հեռավորության վրա:

Ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։

Որպես պատճառներ դիտարկվում են վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։

 Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։ 

Զոհվածների նախնական ցանկում  հայկական անուններ չկան։ Asekose.am-ը ցավակցում է զոհերի հարազատներին և մերձավորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more