▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային ժամանց` սիրիահայ և արցախցի երեխաների համար

 Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների ուղեկցությամբ Շենգավիթում հանգրվանած սիրիահայ ընտանիքների և ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից հյուրընկալված երեխաները մեկօրյա հանգիստ են անցկացրել վարչական շրջանի լողավազաններից մեկում: Մարզիչների աջակցությամբ երեխաները մասնակցել են լողի տեսական և գործնական դասընթացին: Սիրիահայ և արցախցի փոքրիկներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ: Երեխաները խոստովանել են, որ այցելությունը լողավազան դարձել է իրենց ամառային հանգստի անմոռաց օրերից մեկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more