Այսօր» լրատվականն իր երեկվա թողարկումներում անդրադարձել էր Շիրակի մարզի Անուշավան համայնքում առկա խմելու ջրի ու ջրաչափերի հետ կապված խնդրին:
Հիշեցնենք, որ անուշավանցիները դժգոհում են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեսուչների կողմից իրականացվող աշխատանքից: Ըստ բնակիչների, տեսուչները , հայտնաբերելով տարբեր բնույթի խախտումներ, այդ թվում ջրաչափերի կապարակնիքների վնասման,կազմում են ակտեր, որոնց արդյունքում անուշավանցիները ենթարկվում են վարչական պատասխանատվության եւ մուծում խոշոր չափի գումարներ:Անուշավան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավարի , դիմել է ոչ միայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-անը, այլեւ Շիրակի մարզպետին:
Հարցի վերաբերյալ պարզաբանում է տվել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետ Սարգիս Մելոյանը:
Ոլորտի պատասխանատուն խնդրի կարգավորման նպատակով այցելել է համայնք, տեղում ուսումնասիրել ստեղծված իրավիճակը:Ըստ նրա, ջրաչափերի կապարակինքների վնասումն առանց կողմնակի միջնորդության հնարավոր չէ:Սարգիս Մելոյանը նշել է, որ իրենք հետեւողական կլինեն խնդրի լուծմանը:
ՑԱՅԳ-ի տեսանյութը