«Երբ որ առաջնորդվում ենք «հավերժական բարեկամ կամ «հավերժական թշնամի» գաղափարախոսությամբ, մենք զինաթափվում ենք: Ամրանում ենք, երբ որ առաջնորդվում ենք «հավերժական հայրենիք» սկզբունքով: Պետք է ստեղծել համապատասխան պայմաններ՝ մեր երկիրը զարգացնելու համար: Խոսքը տնտեսության, մշակույթի, զենք-զինամթերքի մասին է:
Ես համոզված եմ, որ եթե լինեն գաղափարներ, որոնք ուղղված կլինեն դեպի 21-րդ դար, ոչ թե 20-րդ կամ 19-րդ, ժողովուրդը կհամախմբվի: Մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում ենք ժողովրդի գլխին՝ ասելով, որ չեն ընդունում: Է՜, մեր գաղափարներն են սին, ապագա ցույց չեն տալիս: Դրանք կոչված են՝ յոլլա տանել կյանքը: Սա ի՞նչ գաղափար է: Այդպես կարելի է ժողովուրդ պահե՞լ: Մեկն էլ ասում է՝ դե մենք քոսոտ ենք: Ընդ որում, սա ասում է մի մարդ, ով ղեկավարում է ԳԱԱ-ն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում