▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդն առաջվանը չէ. գիտի, որ այդ ամենը ձեր անհագ կարիքները հոգալու համար եք անում

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ազգիս «ընտրյալներից» շատերը ճոռոմ-ճոռոմ խոսում են, ինքնահաստատվում, իրենց գիտելիքներով, ճարտասանությամբ, մտքի  «սրությամբ» փորձում փայլել, մեջլիսի մեջ մտնել, կուրծք ծեծել, փորձում հավատացնել, որ այդ ամենը քեզ համար է սիրելի Ժողովուրդ, որ այն ինչ անում են քեզ համար են անում…Միայն ու միայն քեզ համար…

Բայց մոռանում են, որ ժողովուրդն արդեն առաջվանը չէ, որ ժամանակներն այլ են, որ ժողովուրդն արդեն բնազդով զգում է բոլորին, որ գրեթե բոլորին շանս, հնարավորություն է տվել, հավատացել, սակայն հավատի ու սպասումների լիմիտն արդեն սպառվել է…

Այժմ ժողովուրդը երկրով մեկ շարված արագաչափերի նման ինքն էլ անկեղծության, ազնվության ստուգման ինդիկատորներ ունի ու հարգելի երեսՓոխաններ անմիջապես չափում է ու բոլորիդ մեկ առ մեկ ճանաչում է, և բոլորիցդ էլ գոհ է…

Մի խոսքով, շատ լավ գիտի, որ այդ ամենը ձեզ համար եք անում, ձեր պաշտոնների, լծակների, կերակրատաշտից օգտվելու, ձեր անհագ կարիքները հոգալու համար…Շատ լավ զգում է, հատկապես բազմակի օգտագործվածներին, փորձվածներին, նույնիսկ հերձվածներին…
Մի խոսքով…Մի խոսքով գնացեք այնտեղ, որտեղ խեցգետիններն են զբոսնում…

Ռոբերտ Մելքոնյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more