▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը մենակ է մնացել

Ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և դերասանուհի Լալա Մնացականյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական ընդվզումների մասին: 

Բանախոսները ժողովրդի ընդվզումն արդարացի են համարում, քանի որ անարդարացի որոշում է կայացվել և մեղավորներին պատժելու փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնում:

«Ստեղծված իրավիճակը բերելու է հայաթափության, նպատակային քաղաքացիական կռվի: Իսկ ժողովուրդը մենակ է մնացել, նրա կողքին մտավորականներից ու քաղաքական գործիչներից քչերն են կանգնում: Ինչո՞ւ է այդպես»,-հարց բարձրացրեց դերասանուհի Լալա Մնացականյանը:

Շարունակելով վերջինին՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ ծրագիր է անհրաժեշտ և լիդերներ են պետք, քանի որ առանց դրա հնարավոր չէ.

«Թե չէ էմոցիոնալ դաշտ ենք գնում: Առաջնայինը դատական գործընթաց սկսելն է»,-ասաց նա:

Արվեստագետների կարծիքով՝ պետք է նաև զգոն լինել ու չմոռանալ, թե ինչի համար ենք պայքարում, քանի որ վախ կա, որ շատերը այժմ կզբաղվեն միայն բանտարկյալներին ազատելու գործով:

Ինչ վերաբերում է ոստիկանների ձեռնարկած միջոցներին՝ Ռուբեն Բաբայանը նկատեց.

«Ոստիկանությունը դիմեց այն քայլերին, որոնց խոստացել էր, բայց արեց այնպես, ինչպես անում են Հայաստանում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more