▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդ ջան, ամանորը ինչ-որ հատուկ ուտելիքների օր չէ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Խանութներում անհիմն գնաճը սկսվել է: Այսօր ձուն 60 դրամ է հաջորդ օրը՝ 65: Ամանորի նախաշեմին գնի վերահսկողությամբ զբաղվող գերատեսչությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ մի քիչ գինովցած են լինում ու չեն վերահսկում շուկան: Այն շրջանում, երբ առևտուրը շատանում է փոխանակ գները ստաբիլացվեն ու չբարձրանան ընդհակառակն է տեղի ունենում:

Ժողովուրդ ջան Ամանորը դա ինչ-որ հատուկ ուտելիքների օր չէ: Այդ օրը պետք է ուրախանալ: Դուք, որ սկսում եք առևտուր անել ու մասնակցել սեղանների մրցավազքին, դրա համար էլ ո՛չ պատկամ մարմիններն են աշխատում ո՛չ էլ արտադրող ընկերություններն են մածում մատչելի գների մասին: Ե՛վ առաջինները և՛ երկրորդները շարժվում են պարզ մարդկային հոգեբանությամբ՝ մեկ ա առնելու են ինչո՞ւ էժան վաճառել:

 Էդգար Խաչատրյան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more