▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսը ծննդյան տարեդարձը նշելու է ատամնաբուժարանում

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 9-ին, Ջուսը տոնում իր ծննդյան օրը: Երգչուհին պատմեց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է դեռ մեկ օր առաջ. «Դեռ հուլիսի 8-ից իմ երկրպագուները եւ մտերիմները իրենց շնորհավորանքները սկսեցին հղել ինձ: Ի ուրախություն ինձ՝ շնորհավորանքները տարբեր երկրներից դեռ շարունակվում են, որոնց անգամ դեռ չեմ հասցնում պատասխանել»,- նշեց հոբելյարը:

Ի դեպ, այս տարի իր ծննդյան տարեդարձը Ջուսը նշելու է իրեն հատուկ յուրահատկությամբ. «Այս տարի որոշել եմ իմ շատ մոտ ընկերների եւ մտերիմների հետ ծննդյանս տարեդարձը նշել ընկերոջս՝ ատամնաբույժ Սուրենի մոտ, հենց ատամնաբուժարանում: Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, քանի որ այդ կլինիկան ունի նաեւ գեղեցիկ վարդերով լի մեծ բակ: Այնուհետեւ տոնական օրը կշարունակենք երեւանյան ակումբներից մեկում՝ իմ աշխատավայրում, որտեղ ես այսօր ելույթ կունենամ, այստեղ եւս ծննդյանս օրն ու աշխատանքը կահամդրենք: Իսկ ահա օրը, հավանաբար, կավարտենք երեւանյան փողոցներով զբոսանելով»,- պատմեց Ջուսը:

Տոնական տորթի մասին խոսելով՝ Ջուսը նկատեց. «Մտքումս երկու երազանք ունեմ՝ մեկը կապված անձնականիս, մյուսը գործնականիս հետ, ծննդյանս տորթի մոմերը փչելիս կաշխատեմ երկու երազանքն էլ արագ մտապահել, բայց թե կոնկրետ ինչ երազանքներ են, չեմ բարձրաձայնի, ամեն դեպքում կարծում եմ, որ եթե շատ հավատաս, ապա երազանքները կիրականանան»:

Նվերների մասին էլ խոսելիս Ջուսը նշեց. «Երեկ իմ երկրպագուները շատ հուզիչ անակնկալ ինձ մատուցեցին՝ նրանք իմ ֆեյսբուքյան էջին տեղադրել էին մի տեսանյութ, որտեղ ցուցադրված էր, թե ինչպես են մեծ պոստեռների վրա գրել իրենց բարեմաղթանքները. ինձ համար իսկապես շատ հուզիչ էր այդ նվերը»:

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more