▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջունգլը կրկին կկալանավորվի՞

 

Ազատամարտիկ Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու գործով մեղադրող դատախազը միջնորդել է ամբաստանյալ, «Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանի խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել և կալանավորել նրան:
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ամբաստանյալի պաշտպան Թամարա Բաղդասարյանից:
 
Պաշտպանը նշեց նաև, որ ինքը դատարանից ժամանակ է խնդրել` դատախազի միջնորդության վերաբերյալ համապատասխան առարկություններով հանդես գալու համար:
 
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ ատողջության տևական քայքայումով:
 
Սարգիս Ղուկասյանին, Գևորգ Սարգսյանին և Վիկտոր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջունգլը գործով նախաքննության ընթացքում գտնվել է կալանքի տակ, սակայն գործը մինչև դատարան հասնելը նրա խափանման միջոցը փոխվել էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more