▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ խոսելը, ոնց հասկանում ենք, Պապոյանի համար առանձնապես արժեք չէ. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը գրել է․

«Ծանոթացեք, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Հարությունի Պապոյանն է

Ջանք ու եռանդ չի խնայել, որ ամեն տեղից ջնջի 2018 թվականի ապրիլի 23-ից առաջ իր քաղաքական գործունեության մասին տեղեկատվությունը:

Ճիշտ խոսելը, ոնց հասկանում ենք, Պապոյանի համար առանձնապես արժեք չէ, սիրում է տարբեր տեսակի թվեր կրակել: Վերջերս պրոգրես է ապրել ու սխալ թվերի փոխարեն սկսել է մանիպուլյացիաներ հրապարակել: Օրինակ, պետական պարտքի մեծ չափի մասին պնդումները «հերքում» է արտաքին պարտքի չափի թվերով (հույս ունենալով, որ մարդիկ չեն նկատի տարբերությունը):

Հայաստանում միջին աշխատավարձի մասին թվերն էլ (համաշխարհային կոնտեքստում) Պապոյանը հիմնավորում է մեթոդաբանություն չունեցող ու բազմաթիվ անգամներ սխալ տվյալներ հրապարակելու վրա բռնված ինչ-որ սերբական «Նումբեո» կայքի հղումով: Այնինչ, աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, համաշխարհային միջին ամսական աշխատավարձը գնահատվում էր շուրջ 1700 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ): Ու թեև Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես դրա կեսն է, միևնույն է, նախարար Պապոյանը պնդում է, որ Հայաստանում այն համաշխարհային միջինից բարձր է:

Գևորգ Պապոյանին խորհուրդ եմ տալիս անցյալը ջնջելու վրա ծախսված ջանքերի մի մասն օգտագործել սուտ խոսելու ակնհայտ սովորությունը իր բնավորությունից հանելու ուղղությամբ... Հակառակ դեպքում կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ իր նման գործիչները չտարածվեն Հայաստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more