Ջուր. Խմեք մեկ բաժակ սնվելուց 15 րոպե առաջ: Սնունդը ջուր խմելով մի ընդունեք և մի խմեք սնվելուց հետո 40 րոպե: Այդպես դուք կապահովեք ձեր կերածի լիարժեք մարսումը:
Ջուրը պետք է լինի մաքուր և չգազավորված: Օրվա ընթացքում պետք է խմել 1.5-2 լիտր ջուր: Դրա մեջ կարող է մտնել նաև առանց շաքարի կանաչ թեյը:
Ժամանակային սահմանափակումներ. Քաղցրեղեն, յուղոտ սնունդ կարելի է ուտել, բայց մինչև ժամը 12-ը: Վերջին ուտելը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ:
Բանջարեղեն. Պահպանեք «ափսեի կեսը» կանոնը: Ինչ էլ դուք ուտեք, ձեր ափսեի կեսը պետք է լինի բանջարեղենը:
Ճարպ. Սա անհրաժեշտ է ոչ միայն գեղեցիկ մազերի և մաշկի, այլ նաև օրգանիզմի նորմալ գործունեության և ուղեղի աշխատանքի համար: Ճարպի անհրաժեշտ նորմայի ստացման լավ միջոց է օրական մեկ գդալ ձիթապտղի, կտավատի սերմի կամ կանեփի յուղ կուլ տալը:
Կես չափաբաժիններ. Կերեք քիչ-քիչ յուրաքանչյուր 2.5-3 ժամը մեկ անգամ: Շաբաթական մեկ անգամ կազմակերպեք բեռնաթափման օր՝ միայն բանջարեղեն, ոչ յուղոտ կաթնաշոռ և այլն:
Նվազեցրեք հացաբուլկեղենը. Նախապատվությունը տվեք հացահատկի կամ թեփի հացին:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն. Առավոտը սկսեք թեթև վարժանքով, դա օգնում է օրգանիզմում արթնացնել նյութափոխանակությունը: Ավելի շատ քայլեք, վերելակ նստեք բացառիկ դեպքերում:
Աղբյոuրը՝ Life.panorama.am