Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Հ. Քոչարի եւ Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտից, միմյանց հետ վիճաբանելու կասկածանքով, ոստիկանության բաժին են բերել 35-ամյա Ժիրայր Գ.-ին եւ 55-ամյա Աբրահամ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ին, վիճաբանության ժամանակ, Ժիրայր Գ.-ն եւ Աբրահամ Դ.-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ժիրայր Գ.-ն եւ Աբրահամ Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: