a1plus.am-ը գրում է. «Կանչել էին հարցաքննության նպատակով՝ մեր հայտնի գործի շրջանակներում: Երկու ամիս առաջ նույնպես կանչել էին: Հերթական անգամ նրանք փորձեցին սպառնալ, որ անձամբ ես իմ քաղաքական գործունեությունը դադարեցնեմ : Քննիչն ասում էր, որ վերջին անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք ձեր գործունեությունը, ապա դուք նորից հայտնվելու եք ճաղերի ետևում:
Եթե նախորդ անգամ ուղղակի ակնարկներով էր այդ միտքը փոխանցվում, ապա այս անգամ ուղղակի հենց այդ բառերով էլ ասաց»,- դուրս գալով Հատուկ քննչական կոմիտեի շենքից՝ լրագրողների հետ զրույցում շեշտեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջինս այսօր այնտեղ հարցաքննության էր հրավիրվել Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ հարուցված գործի շրջանակներում:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ Քննչական կոմիտեն իր հավանական կալանքը փորձում է պատճառաբանել նրանով, որ ինքը իրավունք չունի քաղաքից բացակայել և քաղաքից բացակայելու դեպքում իրենց պատշաճ ձևով չի իրազեկում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում