«Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին, առայժմ նման նպատակահարմարություն չկա », -ասել է ՀՀ Ոստիկանության փոխնախարար Հունան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով, ոստիկանության և իրավապահ մարմինների բոլոր ջոկատները բերված են հատուկ մարտավիճակի , սակայն գրոհի հրահանգ չի տրվել:
Ըստ Հունան Պողոսյանի, ոստիկանության շենքը գրավված անձանձ հետ բանակցությունների արդյունքում շենքից դուրս են բերվել վիրավորներն ու սպանված ոստիկանի դին:
«Այս պահին նրանց կրկին հորդորում ենք հանձնվել իշխանություններին»,- իր խոսքը եզրափակել է ՀՀ փոխոստիկանապետը: