▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Լիպարիտյանի մանիպուլյացիաները․ ադրբեջանականացումը արդեն հիմա է... Մարուքյան

Ժիրայր Լիպարիտյանը, որը Հայաստանի անկախության հենց սկզբից ի վեր աշխատել է առաջին նախագահի հետ, վերջին տարիներին ոչ ֆորմալ օգնում է իշխանություններին հայ-թուրքական, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ, և կարելի է ասել, որ շատ հարցերում ինքը գլխավոր իդեոլոգն է։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվում» նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրա որոշ հայտարարություններին՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Հարցազրույցում Պետրոս Ղազարյանը ասում է՝ հայ փորձագետները գնացել են Ադրբեջան և բերել են Հիքմեթ Հաջիևի, որը հակահայկականության, հակաարցախյան պրոպագանդայի կազմակերպող, մարմնավորող, ամբողջ դիվանագիտության գործիքակազմը մշակող մարդկանցից է, ուղերձները, որ պատերազմը ավարտված է։ Լիպարիտյանն ասում է՝ Հիքմեթ Հաջիևը շատ լուրջ մարդ է, և դա մենակ իրենց չի ասել, էլի մարդկանց է ասել։

Պետրոսն ասում է՝ բա Ալիևն ինչի է ասում՝ Սևանը Գյոյչա է, նա էլ ասում է՝ Ադրբեջանի նախագահն ասում է՝ եթե դուք մարդիկ պետք է բերեք իշխանության, որ վերադառնան ռևանշիզմի, ղարաբաղցիների վերադարձի հարց բարձրացնեն, մենք էլ այդ հարցերը ունենք։ Բայց այդտեղ չի ասում՝ բա ո՞նց է, որ Ադրբեջանը ուզում է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։

Պետրոսն ասում է՝ շատերն ասում են, որ միջանցք ենք տվել։ Նա էլ ասում է՝ նման բան չկա, ես կոչում եմ դա տրանզիտ ռութ, մենք միջանցք չենք տվել և շարունակում է իշխանություններին պաշտպանել։

Հիմա ասում է՝ անկախություն ուզեցինք Ղարաբաղի համար, տարանք պատերազմի, ՀՀ-ն այս տարածաշրջանի երկրների հետ պետք է աշխատի։ Հետո ասում է՝ Թուրքիան մեզ չի ուզում ոչնչացնի, դա սուտ բան է։ Պետրոսը ասում է՝ բա Հայոց ցեղասպանությունը, ասում է՝ Հայաստանի Հանրապետության հետ Հայոց ցեղասպանությունը կապ չունի։ Այսինքն Հայաստանում միլիոնավոր մարդիկ ապրում են Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներն են գաղթված, բայց Հայաստանը կապ չունի ցեղասպանության հետ, դա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղած բան է, այս Հայաստանը ի՞նչ կապ ունի։

Հետո ասում է՝ 30 տարվա մեջ մի հատ թուրք զինվոր չի մտել Հայաստան, Թուրքիան ոչ մի պլան չունի մեզ ոչնչացնելու, Թուրքիան մեր նկատմամբ որևէ պահանջ, ոչ մի խնդիր չունի։ Այդտեղ բնականաբար, ոչ Պետրոսը, ոչ Լիպարիտյանը չեն ասում, որ 35 տարվա պետություն է այս երկիրը, ինքը իր սահմանը Թուրքիայի հետ չի պահում։ Դա դեռ մեծ հարց է՝ էդ ո՞նց չի անցել, ու եթե վաղը մյուս օրը, որ մենք կկանգնենք սահմանին, էդ ժամանակ կանցնի, թե չի անցնի։ Մյուս կողմից Թուրքիան իր բոլոր պահանջները անում է Ադրբեջանի միջոցով, ասում է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք, ես ձեր հետ հարց չունեմ։

Հետո ասում է՝ էն ժամանակ ՀՀ նախագահը զանգեց Թուրքիայի նախագահին, սահմանը բացեցին, ցորենը եկավ։ Հետո մենք Քելբաջարը գրավեցինք, սահմանը փակվեց։ Այ ախպեր, չգրավեիք Քելբաջարը, կամ որ գրավել էիք, չորս տարի պաշտոնի էիր, տայիք դե այդ ժամանակ, ինչի՞ չեք արել այդ խաղաղությունը։ Հիմա եկել եք խաղաղասերի դիրքերից իմ սերնդին, ինձանից ցածր սերունդներին ի՞նչ եք պատմում»,– հայտարարեց Մարուքյանը։

Նա միացրեց այդ հարցազրույցից մի հատված, որտեղ Լիպարիտյանն ասում է, որ մենք ամեն ինչ չենք զիջել, չենք տվել մեր ինքնիշխանությունը, չենք տվել միջանցք, պատերազմը ավելի հեռու է, քանի 2 տարի առաջ։

«Ասում է՝ ինքնիշխանությունը մեր չենք տվել, այսինքն Ալիևն ուզում է գա էստեղ պրեզիդենտ դառնա՞։ Եթե այնտեղ են որոշում՝ Հայաստանը զենք առնի, թե չառնի, ինքնիշխանություն ո՞նց չես տվել։ Կամ ասում է՝ ժողովրդավարությունը չենք տվել։ Այսինքն Ալիևը ուզում է մեր ժողովրդավարությունը վերցնի՞»։

Ամփոփելով իր խոսքը, Մարուքյանը հիշեցրել է 2018–ին հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված ոստիկանապետին, թե Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը Հայաստան ուզում է դարձնել Ադրբեջան. «Ադրբեջանացումը հիմա է, որ Ալիևի հրահանգներով ենք ապրում այստեղ, Ալիևի ասածներն ենք անում, Ալիևի օգնականի ուղերձներն ենք լսում մեր հանրային եթերում»,–ասաց նա։

Առավել մանրամասն տեսանյութում։

Դիտեք նաև՝

 

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրեն գավռագիտուն փորձագետ ներկայացնող Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը լսեցի, մաքուր թուրք-ադրբեջանական միջին կարգի քարոզիչ։
Ալիևը ճիշտ կանի՝ Ժիրոյին Ադրբեջանի դեսպան նշանակի Հայաստանում, համոզված եմ՝ ատամներով կպաշտպանի թուրքական աշխարհի շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more