Գյումրու վագոն-տնակներում, հարյուրավոր ընտանիքներ և երեխաներ են բնակվում, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ ցամաք հացի համար: Անօթևան ընտանիքների վիճակը առավել ծանրանում է Շիրակի տարածաշրջանին յուրահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, երբ տասնյակ ընտանիքներ պարտադրված ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից:
Նրանք վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Բազմաթիվ անհատ հովանավորների և կազմակերպությունների աջակցությամբ, ժամանակավոր կացարններում պատսպարված անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ձեռնարկը մի իսկական փրկօղակ է դարձել նրանց համար:
«Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս իրականացնելու է «Ջերմություն անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց և կազմակերպություններին և կոչ անելում մասնակցել և ներդրում անել վառելափայտի տրամադրմամբ, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին:
Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին.
«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ի իրավաբանական հասցեն` ՀՀ Գյումրի, Մազմանյան փողոց 1
նրբ. տուն4,
Կազմակերպության ՀՎՀՀ` 05532775
Բանկային տվյալները.
Բանկի անվանումը` Արդշինբանկ, Գյումրի, Գայի փող., 7
Հաշվեհամարը` USD- 2472601614240020
Բանկի անվանումը` ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ , Գյումրի, Աբովյան փող. 248
Հաշվեհամարները`
AMD - 253050026090-0010
EUR - 253050026108-0012
RUB - 253050026116-0013