▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկի անջուր ջրվեժը

 

ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի բնակիչներն իրենց «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մասին խոսում են անցյալ ժամանակով: Երբեմնի ջրառատ ջրվեժը փոքր ՀԷԿ-ի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: ՓՀԷԿ-ը կառուցված է «Սառնաղբյուր» բնական աղբյուրներ և Արփա գետի անանուն վտակների վրա, որոնց ջրերով էլ սնուցվում է Ջերմուկի ջրվեժը: Հատկապես զբոսաշրջային թեժ շրջանից հետո ջրվեժում կարելի է տեսնել միայն խոնավ քարերը:
«Հոկտեմբերի 1-ից ջուրը կտրում են, դարձրել են կնոպկայով ջրվեժ, մի աղբյուրի ջուր է գնում ջրվեժով...գնացեք, նկարեք ու տակը գրեք՝ անջուր ջրվեժ», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին Ջերմուկի բնակիչները:
Նրանք նաև անդրադարձան Արփա գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին՝ անընդունելի համարելով մեկ գետի վրա միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Բնակիչները շեշտեցին, որ ՓՀԷԿ-երի պատճառով գետից վերանում է կարմրախայտ ձուկը:

ԷկոԼուր-ը գրում է. ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի բնակիչներն իրենց «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մասին խոսում են անցյալ ժամանակով: Երբեմնի ջրառատ ջրվեժը փոքր ՀԷԿ-ի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում:

ՓՀԷԿ-ը կառուցված է «Սառնաղբյուր» բնական աղբյուրներ և Արփա գետի անանուն վտակների վրա, որոնց ջրերով էլ սնուցվում է Ջերմուկի ջրվեժը: Հատկապես զբոսաշրջային թեժ շրջանից հետո ջրվեժում կարելի է տեսնել միայն խոնավ քարերը:

«Հոկտեմբերի 1-ից ջուրը կտրում են, դարձրել են կնոպկայով ջրվեժ, մի աղբյուրի ջուր է գնում ջրվեժով...գնացեք, նկարեք ու տակը գրեք՝ անջուր ջրվեժ», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին Ջերմուկի բնակիչները:

Նրանք նաև անդրադարձան Արփա գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին՝ անընդունելի համարելով մեկ գետի վրա միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Բնակիչները շեշտեցին, որ ՓՀԷԿ-երի պատճառով գետից վերանում է կարմրախայտ ձուկը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more