▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջախջախիչ հարված հասցնելով ծնկի՛ բերել ոխերիմ թշնամուն

1994 թ. մայիսի 12-ին հայկական բանակի հաղթական ընթացքը կասեցվեց և առանց Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նրա հետ կնքվեց հրադադար:

Հայկական կողմի նման անհեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում կուտակեց տնտեսական և ռազմական մեծ ներուժ, որի միջոցով մեր դեմ վարում է հետզհետե ուժգնացող հյուծիչ պատերազմ՝ նպատակ ունենալով գրավել Արցախը և ոչնչացնել հայկական գործոնը:

Այս օրերին մեր դեմ Ադրբեջանի ձեռնարկած աննախադեպ հարձակումների հերթական ալիքն է, որին հաջորդելու են այլ նորանոր ալիքներ:

Ինչպես առաջին Արցախյան պատերազմի, այնպես էլ հրադադարի և այս վերջին օրերի մեր թանկ զոհաբերությունը իմաստ կունենա, եթե հատուցվի թշնամու պարտությամբ և Հայրենիքի ազատագրմամբ:

Ուստի 1994 թ. սխալը երկրորդ անգամ կրկնելը հավասարազոր է գիտակցված պարտության:

Կասկած չի կարող լինել, որ ոչ միայն «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության անդամների և մյուս ազատամարտիկների, այլև մեր հերոսական բանակի և մեր ամբողջ ժողովրդի պահանջն է հրադադար հաստատելու փոխարեն ջախջախիչ հարված հասցնելով ծնկի բերել ոխերիմ թշնամուն՝ ստիպելով նրան ենթարկվել կապիտուլյացիայի:


«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more