▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջաղացը թողել, ընկել են չախ֊ չախի ետևից»․ Վարդան Ղուկասյանի փաստաբանի հայտարարությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ցանկությամբ ,ստանձնել եմ իրավական գնահատական տալու ,թող ներվի ,կուսակցության ներսում և դրսում տիրող որոշ ինտրիգային գործառույթների շուրջ։

Ժողովրդական այսպիսի խոսույթ կա «ջաղացը թողել,ընկել են չախ֊ չախի ետևից»։

Ուրեմն, ձեր պատվավոր նախագահը գտնվում է անազատության մեջ ,դա մղվում է երկրորդ պլան ու ,օգտագործելով կուսակցության պաշտոնական էջը, իրականացնել անձնավորված հրաձգություն,անթույլատրելի է ։

Երկուշաբթի օրը ,լսելով բոլոր կողմերի ,այդ թվում ,շահագրգիռ անձանց ու անկախ դիտորդների կարծիքները ,կտրվի դրա իրավական գնահատականը։Մինչ այդ,օգտվելով Վարդան Ղուկասյանի կողմից ինձ տրված բացառիկ իրավասությունից,

Արգելվում է կուսակցության պաշտոնկան էջում տեղադրել այնպիսի նյութեր,որոնք ուղղակի,անուղղակի կարող են կապ ունենալ առերևույթ միջանձնային հարաբերությունների հետ։

Ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց

Բացառել կուսակցության էջում տեղադրել նյութեր ,որոնք կապ չունեն կուսակցության գործնեության կամ Վարդան Ղուկասյանի հետ։Կուսակցության համակիրները ,ովքեր յուսակցության անդամներ չեն ,չեն ստորադասվում կուսակցության անդամների կողմից։

Ի գիտություն ադմինների,որոնց չեմ ճանաչում,ուստի դիմում եմ հրապարակային

Մինչև տվյալ գործով ծառայական քննության ավարտը,ցանկացած նյութ տեղադրվում է բացառապես իմ վիզայից հետո։

ԴԵՄՈԿևԱՏԻԱ, ՕՐԵՆՔ,ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ։

Այսուհետ սա պետք է լինի յուրաքանչյուրի գործնեության պոզիտիվ պարտավորությունը։

Փաստաբան' Լևոն Բաղդասարյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more