▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքում տեղի ունեցածի առիթով Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել վրացի պատգամավոր գործընկերների հետ

Ջավախքում այսօր առավոտյան հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի հետ կապված ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի պատգամավոր գործընկերների հետ և անհանգստություն հայտնել այդ դեպքերի առնչությամբ: Նա հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more