▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ կասկածվողը բանտում ինքնասպանություն է գործել

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում Քաչոտյանների մոր և երեք երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Նոդար Ա.-ն ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ քննության վարկածի համաձայն՝ երիտասարդը ցանկացել էր գողություն կատարել իր համագյուղացի Քոչոտյանների  տնից, սակայն  տան բնակիչներն արթնացել էին, և Նոդար Ա.-ն վախից սպանել էր նրանց՝ 37-ամյա Օֆելյա Քաչոտյանին և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաներին՝ Սերգեյին, Արմինեին և Ասյային:

Ըստ ասեկոսեների, Նոդար.Ա,-ի մահվան մասին գյուղացիների շրջանում երկու վարկած է շրջանառվում. ոմանք կարծում են, թե նրա «խիղճը տանջել է» ու ինքնասպանություն է գործել, որոշներն էլ նշում են, թե նրան  բանտում  անդադար կտտանքների էին ենթարկում, որոնց էլ Նոդար Ա.-ն չի դիմացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more