▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արժանացել է միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման ու հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, բազմաթիվ հյուրեր: 

Հանդիսավոր արարողության շրջանակում Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) նորանշանակ նախագահ Միշել Կոսնարը միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանին, ով իր հերթին այն փոխանցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: Շնորհավորելով պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Եվրոպական հավաստագրման սույն վկայականը լրացուցիչ խթան կդառնա բուհի առավել զարգացման ու նորանոր ձեռքբերումների համար:
Հարկ է նշել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Հայաստանի առաջին բուհն է, որին 5 տարի ժամկետով տրվում է միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more