▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջարդարար թաղապետը ձերբակալված չէ». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չախոյանին ոստիկանության բաժնից տեղափոխեցին Մասիվի հիվանդանոց: Հետազոտվում է, աչքի վնասվածքից բացի: Ասաց` գլխապտույտ ունի, սրտխառնոց. գլուխն են նկարելու: Բայց հիշեցնեմ` ջարդարար թաղապետը ձերբակալված չէ, գնաց հաց ուտելու»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացու վրա թքել, քաղաքացուն վիրավորել, հիմա էլ քաղաքացուն ծեծել։ Ու էս իշխանությունը մտածում է, որ ինքը կարո՞ղ է կրթել որևէ մեկին, էս ոճով պետք է կրթե՞ն։
Մեր երկիրը րոպե առաջ պետք է ազատվի չարիք դարձած այս իշխանությունից»:

Դիտեք նաև՝

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ Արթուր Չախոյանի ծեծը նախապես կազմակերպված էր․ «Թաղապետարանում գիտեին, որ Արթուրը գնալու է այդ քննարկմանը։ Սադրեցին, խփեցին, թաղապետն էլ իր աշխատասենյակից վայրագ կերպով եկավ, հարձակվեց։ Ամեն ինչ նախապես կազմակերպված էր»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Չախոյանին ծեծել էին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները։ Չախոյանին ձերբակալել են, քիչ առաջ նրան տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ գլխապտույտ ուներ։
Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ վստահ է, որ այս գործի շրջանակներում իրեն ևս կներգրավեն։ «Այս ամենի պատճառն այն է, որ կոռուպցիա ենք բացահատել․․․գլուխները պատին կտան, եթե փորձեն ինձ ծեծել, կամ անօրինական քայլ անել»,- ասաց Մանուկյանը։
Հաջորդիվ նա և լրագրողները փորձեցին ճշտել՝ թաղապետարանից ձերբակալվածներ կա՞ն ոստիկանական բաժնում։ Նրանց պատասխան չտրվեց։

«Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Ես վարչական շրջանի ղեկավար լինելուց բացի նաև տղա եմ ու, երբ գալիս հայհոյում, անվայել պահվածք են դրսևորում, այո՛, կարծում եմ՝ ճիշտ եմ արել»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ ի պատասխան հարցին, թե նորմա՞լ է, որ որպես վարչական շրջանի ղեկավար ծեծկռտուքին մասնակցում է՝ բաժանելու փոխարեն։
Հիշեցնենք՝ այսօր թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել բլոգեր Արթուր Չախոյանի և աշխատակիցների միջև, որին մասնակցել է նաև վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքով հարվածներ հասցնելով բլոգերի դեմքին։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրառմամբ․ «Սա Արամ Զավենի Սարգսյանն է, դավաճանախմբի արբանյակ «Հանրապետություն» կուսակցության պարագլուխը, ում կուսակցության անդամ, Նոր Նորքի թաղապետ, ոմն խուլիգան Տիգրան Տեր-Մարգարյանը, սեփական ընդունարանում 10-15 հոգով Արթուր Չախոյանին ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ծեծելուց հետո, փոխանակ արագ ձերբակալվեր, հանգիստ ու ժպտադեմ նիստ է անում հենց հիմա (տե՛ս իր լուսանկարը` նիստից)։
Փոխարենը արագ ձերբակալվեց.... հարձակման ենթարկված Արթուր Չախոյանը։
Հետևություն. այս խուլիգանախմբի` ազատության մեջ մնալն այլևս վտանգավոր է ոչ միայն երկրի, այլև քաղաքացու կյանքի ու առողջության համար։
Հ.գ. Ու այս լակոտության հեղինակներն ու օրվա հանցախմբի պարագլուխ Արամ Զավենի Սարգսյանը մեզ... եվրոպական ժողովրդավարության են տանում։
Տե՛ր, փրկեա զմեզ սրանցից»:

***

Բլոգեր Արթուր Չախոյանին, ով ձերբակալվածի կարգավիճակում է, ոստիկանության բաժանմունքից տեղափոխեցին հիվանդանոց․ «Գլուխս պտտվում է»,- ասաց Չախոյանը։
Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը գրել էր․ «Ոստիկանության Նոր Նորքի բաժնում եմ։ Շտապօգնության աշխատակիցները ներկա պահին բուժօգնություն են ցույց տալիս Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանն ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալված է խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ներկայացրինք հաղորդում հանցագործության` Արթուր Չախոյանին պատճառված մարմնական վմասվածքների ու խուլիգանության առթիվ»։
Հիշեցնենք՝ Արթուր Չախոյանին ծեծել էին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրիվ նորմալ է, որ վարչական շրջանի ներսում ավելի քան 10 իշխանական ներկայացուցիչ հարձակվում է մեկ ակտիվիստի վրա։ Երեկ, երբ բացահայտվեց Նոր Նորքի վարչական ղեկավարի հեռախոսազրույցի բառամթերքը և բովանդակությունը, Ավինյանը հանդես եկավ որպես նրա պաշտպան՝ ձևացնելով, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել։
Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված։ Բայց դուք նորմալի հետ ի՞նչ կապ ունեք: Ինչքան նորմալի հետ կապ ունեք, էդքան էլ Եվրոպայի։
Բայց ոչինչ։ Ձեր անպատժելիության խրախճանքին քիչ է մնացել։ Վայելեք վերջին շրջանը։ Պատասխան եք տալու՝ հատ առ հատ, անուն առ անուն, գործողություն առ գործողություն»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

«Արթուր Չախոյանը բուժզննում անցնելուց հետո, բժշկի հորդորով, կհոսպիտալացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ճիշտ է՝ կյանքի համար ռեալ վտանգ չկա, սակայն հոսպիտալացումը պարտադիր է, խորհուրդ չեն տվել անգամ քայլել։ Նա մի քանի օր կմնա այստեղ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- ասաց Եփրիկյանը՝ հավելելով, որ հիվանդասենյակը կվերահսկվի ոստիկանների կողմից, քանի որ Չախոյանը ձերբակալված է։
Նա զարմանք հայտնեց, որ մինչև այս պահը Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալված չէ․ «Անհասկանալի է՝ ի՞նչ տրամաբանությամբ են քասթինգ արել, որոշել, թե ում ձերբակալեն։ Ակնհայտ երևում է, որ պաշտոնյան իրականացնում է խուլիգանություն։ Հաղորդումը ներկայացրել ենք մոտ երկու ժամ առաջ։ Վստահ եմ՝ թե՛ դատախազրությունը, թե՛ քննչականը տեղյակ են՝ ինչ է եղել։ Ուղղակի մտածում են՝ ինչպես ծածկադմփոց անեն խուլիգանությունը»,- ասաց Եփրիկյանը՝ նշելով, որ Չախոյանի ձերբակալումը բողոքարկվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more