«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշում է ընդունել մասնակցելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
«Ժառանգությունը» նաեւ հաստատել է Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։ Նա ներկայումս էներգետիկայի ոլորտում ավագ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում, արհեստավարժ զինվորական է՝ փոխգնդապետ, եւ արցախյան պատերազմի նոր տոմարի բոլոր ինքնապաշտպանական մարտերի մասնակից։