▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղին և դրա հետ կապված աշակերտների ծնողների մտահոգություններին։

«Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, մանրամասն ուսումնասիրվում են նաև հնարավոր ազդեցությունները։ Իհարկե, մենք մոնիտորինգ են իրականացնում և դպրոցները զգուշացված են, որ ուշադիր լինեն և երեխաների շրջանում նման խաղերի տարածումը տեսնելուն պես, համապատասխան քայլեր ձեռնարկեն»,– ասաց նա։

Նախարարը հիշեցրեց, որ հոգեբանի հաստիքը պարտադիր է դարձել դպրոցներում․ «Բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյուքնում նաև ավելի մեդթոդական աջակցություն կցուցաբերենք»,– հավելեց նա։

Անդրեասյանը նշեց, որ «անհանգստություններ են ստանում», բայց որևէ առանձին վնասման դեպքեր չեն գրանցվել․ «Բայց դա չի նշանակում կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել»,– հավելեց նախարարը։

***

«Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քննարկման ժամանակ առաջարկ բարձրացվեց, որ գուցե, հաշվի առնելով, որ հոբելյանական տարի է, հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, քաղաքապետարանը հարցը քննարկի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մետրոյի «Երիտասարդական» կայարանը գրողի անունով կոչելու մասին հարցին։ «Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան։ Կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է։ Առաջարկ է հնչել, բնականաբար այն պետք է ներկայացվեր համապատասխան քննարկման։ Մենք նաև սպասում ենք, որպեսզի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկի գրողի արձանը տեսանելի դարձնելու համար»,- ասաց նախարարը։

***

«Պետությունն ի սկզբանե համերգի կազմակերպչական գործին մասնակցություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում սպասվող համերգին։

«Մեր քաղաքականությունն է՝ խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որ Հայաստանն այդ ուղղությամբ դառնա գրավիչ հարթակ։ Պետությունն աջակցող քաղաքականություն պետք է վարի այդ ուղղությամբ, բայց այս կոնկրետ դեպքով ես որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ իրենց աչքը Սնուփ Դոգի չկայացած համերգից հետո վախեցած է, նախարարը նշեց․ «Մեր աչքը վախեցած չի ընդհանրապես։ Եթե խոսում ենք որպես պետական մարմնի քաղաքականություն, մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը պահել նույնը և մենք շարունակում ենք մնալ աջակցող նման ծրագրերին»։

Անդրեասյանը հայտնեց նաև, որ Սնուփ Դոգի չկայացած հարմերգի համար վճարված գումարները դեռ չեն վերադարձվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more