▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ ՀՀ լեգիտիմությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Անվտանգությունը սեփական խոցելիությունը նվազեցնելու գործընթաց է»,- Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոցելությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ արդյո՞ք վերջին տարիներին բան փոխվել է, այո՛, էական հանգամանքներ են փոխվել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ շրջանում մեր անվտանգության ապահովման գործիքները բանակն ու ռազմաքաղաքական դաշինքներն էին, սակայն պատմությունն ապացուցեց, որ այդ բանաձևը չաշխատեց։ Նա որպես օրինակ կրկին մեջբերեց ՀԱՊԿ-ը և վերջինիս կողմից ՀՀ-ին անհրաժեշտ պահին օգնության չհասնելը։
Փաշինյանի խոսքով անվտանգության ապահովման առաջնային գործիքների կազմում կարևորագույնը լեգիտիմությունն է և որ Պրահայում, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առաջին քայլն է արվել ճանաչելու նաև ՀՀ լեգիտիմությունը։ Որպես լեգիտիմության հիմնավորում՝ Փաշինյանի մեջբերեց Ալմա Աթիի հռչակագրում ամրագրված դրույթները։ «Ճիշտ էր Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ Դա նրա համար էր, որպեսզի ճանաչեմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, լեգիտիմությունը, այլ ճանապարհ չկար»,- ասաց Փաշինյանը։
«Միայն չկրակելը դեռևս խաղաղություն չի, մենք ունեցել ենք ժամանակաշրջան, որ համարյա չեն կրակել, չնայած այդպիսի տարի չենք ունեցել, որ սահմանին զոհեր չունենանք»,- նշեց Փաշինյանը՝ անցում կատարելով նախաստորագրվեծ խաղաղության համաձայնագրին։

***

«Ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ ունենալ»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին, խոսելով անվտանգության ապահովման գործիքներից, հարցադրում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իսկ ուժեղ ումի՞ց, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ուժեղ բանակ ունենանք մեկ պայմանական հակառակորդից, ապա եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու, երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվում է՝ մեր ռազմավարությունը զրո՞ է»,- ասում է Նիկոլ Փաշինայնը՝ նշելով, որ կոնկրետ կոնցեպտ սահմանաված չի եղել նաև՝ ուժեղ բանակ դաշնակիցների հե՞տ, թե՞ առանց նրանց։ «Իսկ ի՞նչ խնդիր է դնում պետությունն իր բանակի առջև։ ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, նրա խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը ապահովելն է, սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ռազմավարությունը տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունք․ «Նախկինում զենքի ձեռքբերման մեր շուկաները սահմանափակ էին, հիմա մեր շուկաներն անսահմանափակ են, չնայած սա էլ պետք չէ բացարձականացնել, այնպես չէ, որ մենք ձգտում ունենք բոլոր տեսակի սպառազինություն ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բանակը մեզ համար եղել է անվտանգության ապահովման թիվ մեկ գործիք․ «Բայց, երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»:

***

«Մեր խնդիրն այն չէ, որ այսօր խաղաղություն ապահովենք, հետո գնանք, մի տասը տարի հետո հերթական «պայթյունը» տեղի ունենա, ոտքներս գցենք ոտքներիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Մեր խնդիրն է այսօր կայացնենք այնպիսի որոշումներ, որ մեր լեգիտիմ երկրի անվտանգությունը ապահովվի հարյուրամյակով։ Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ դա հնարավոր է միայն լեգիտիմության ռազմավարության շնորհիվ։

***

«Մենք Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր՝ բոլոր տեղերում, և սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անել, այլ ելնել այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգը, ըստ էության, իրենից ներկայացնում է ավերակներ»,- ընթացող համաժողվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դպրոցների կառուցման ծրագիրը պետք է լինի շարունակական, քանի որ ՀՀ-ում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը կարելի է մատների վրա հաշվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more