▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամը յոթից հետո երեխեքը ձյաձյանե՞ր են դառնում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վանաձորի բնակչուհի Ա.Մարտիրոսյանը պատմեց, որ 9-ամյա թոռնիկին շտապօգնության մեքենայով երեկ ուշ երեկոյան տարել են հիվանդանոց՝ ստամոքսաղիքային խանգարումով ու բարձր ջերմությամբ, սակայն այնտեղ հետազոտության հետ կապված խնդիրներ են ծագել, անհիմն կերպով չպատճառաբանված ծախսեր պահանջվել:

«Քաղաքում երեխաների շրջանում աղիքային հիվանդություններ են տարածված, ու երեխաների հետազոտումն ու բուժումը պետք է անվճար լինի, բայց բաժանմունքի վարիչը չգիտես ինչու՝ գումար էր պահանջում՝ դեղորայքի ու հետազոտման համար, պատճառաբանում էր, թե ժամը յոթից հետո սպասարկումը վճարովի է: Ասացի՝ ի՞նչ է, ժամը յոթից հետո երեխեքը ձյաձյաներ ե՞ն դառնում, որ յոթից հետո վճարովի է»,- պատմեց իմ զրուցակիցը, որ նաեւ նշեց, որ հրաժարվել է երեխային հիվանդանոցում պառկեցնելուց, քանի որ մտահոգություններ ու փաստեր ունի, որ երեխաները հիվանդանոցում պառկել-լավանալուց հետո, չգիտես ինչու, կրկին հիվանդանում են 1 ամիս անց / հնարավոր է, սրսկումների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, որոնց առթիվ կասկածները հազիվ թե հիմնավոր չլինեն, «օդից վերցված» /:

Ըստ այդմ, վերջինս նախընտրել էր երեխային ետ տանել տուն՝ ու առայժմ տնային պայմաններում է կազմակերպում խնամքն ու բուժումը՝ չվստահելով հիվանդանոցային բուժմանն ու խուսափելով անհարկի ծախսերից: Այս համատեքստում էլ գանգատվեց, որ առհասարակ հիվանդանոցներում անվճար ոչինչ չկա, եւ «սանիտարներից մինչեւ բժիշկ՝ բոլորն էլ փող են վերցնում»: Սա արդեն նորություն չէ:

Գայանե Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more