Վայոց ձորի մարզում գտնվող մանկական ճամբարից Վայքի բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 12-ը լավացել ու դուրս է գրվել, 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Վայքի հիվանդանոցից, որտեղ, հիշեցնենք, երեկ մանկական ճամբարից թունավորման ախտանշաններով երեխաներ էին ընդունվել:
Ի դեպ, հիվանդանոցից հայտնեցին, որ Երևան տեղափոխված երեխան մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատվել է: Վիրահատել են նրա կույր աղիքը: Մյուսները, թեև հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է:
Հիշեցնենք, մանկական ճամբարում հանգստացող երեխաները երեկ գանգատվել էին որովայնի ցավերից, գլխացավից, թուլությունից, ունեցել են ջերմություն և սրտխառնոց:
Նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո Վայոց Ձոր էր մեկնել Առողջապահության նախարարության մասնագետների խումբ, ովքեր նմուշներ էին վերցրել երեխաների օգտագործած խմելու ջրից, սննդից:
Իսկ թե ինչն է եղել թունավորման պատճառը պարզ կդառնա արդեն լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
- See more at: http://pastinfo.am/hy/node/75921#sthash.XHKv1dXR.dpuf
Վայոց ձորի մարզում գտնվող մանկական ճամբարից Վայքի բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 12-ը լավացել ու դուրս է գրվել, 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Վայքի հիվանդանոցից, որտեղ, հիշեցնենք, երեկ մանկական ճամբարից թունավորման ախտանշաններով երեխաներ էին ընդունվել: Ի դեպ, հիվանդանոցից հայտնեցին, որ Երևան տեղափոխված երեխան մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատվել է: Վիրահատել են նրա կույր աղիքը: Մյուսները, թեև հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է: Հիշեցնենք, մանկական ճամբարում հանգստացող երեխաները երեկ գանգատվել էին որովայնի ցավերից, գլխացավից, թուլությունից, ունեցել են ջերմություն և սրտխառնոց: Նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո Վայոց Ձոր էր մեկնել Առողջապահության նախարարության մասնագետների խումբ, ովքեր նմուշներ էին վերցրել երեխաների օգտագործած խմելու ջրից, սննդից: Իսկ թե ինչն է եղել թունավորման պատճառը պարզ կդառնա արդեն լաբորատոր հետազոտությունների արդյունքում: