▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս զոհված բնակիչներին

Ճամբարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը «Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս 11. 06. 2025թ․ տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված բնակիչներին»։

Հիշեցնենք՝ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։

Զոհերի թիվը հասել է 6-ի: Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more