Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվող բակային ճամբարներում երեխաների համար կազմակերպվում են ոչ միայն տեղային միջոցառումներ, այլև այցելություններ տեսարժան վայրեր, հանգստի գոտիներ:
Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 հասցեում գործող բակային ճամբարի երեխաներն այցելել են Երևանի կենդանաբանական այգի: Կազմակերպվել է նաև հետաքրքրաշարժ էքսկուրսիա, որի ընթացքում
փոքրիկները ծանոթացել են ինչպես այգում վաղուց բնակվող, այնպես էլ նոր բերված կենդանատեսակներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն