Իտալիայի խորհրդարանը պատգամավորների 382 կողմ, 0 դեմ եւ 48 ձեռնպահ ձայնով հաստատեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Ինչպես հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, պալատը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։