▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

«Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- ասաց Վեհափառը՝ հավելելով, որ պատմության ընթացքում տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին․ «Այդ ճանապարհը կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում»,- ասաց Գարեգին Բ-ն՝ նշելով, որ այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում․ «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունա, ուղիղ հարված հայոց պետականությանը»,- ասաց Գարեգին Բ-ն։
Նրա խոսքից հետո ներկաները միաբերան վանկարկեցին՝ «Վեհափառ, Վահափառ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more