▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունների այս իրական պարտությունը կարող է մեզ վրա շատ ծանր հետևանքներ ունենալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկու օր է՝ մտածում եմ, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն մեծ հաշվով տանուլ տվեցին, պարտվեցին: Որքան էլ բարձրաձայնեն իրենց պյուռոսյան հաղթանակի մասին, իրենք հո գիտե՞ն բնակչության վերաբերմունքն իրենց հանդեպ, հո գիտե՞ն իրենց նկատմամբ մեծագույն մերժողականությունը, հո գիտե՞ն, որ իրենց հաղթանակը Մուկուչյանի գրասենյակի միջոցով հաջողեցրած թվերն են, պարտությունը՝ իրական թվերը:

Պարտվածի հնարավոր գործողությունները կարող են շա՜տ վտանգավոր լինել, եթե նրա ձեռքին զենք կա /պետական ինստիտուտներ, դատարաններ, վարչական մարմիններ.../... Պարտվողը կարող է վրեժխնդրության ծրագրեր որոճալ... Իշխանությունների այս իրական պարտությունը կարող է մեր հասարակության վրա շատ ծանր հետևանքներ ունենալ:

Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more