▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունն ի՞նչ պետք է անի, զորք վերցնի, գնա Բաքվի բա՞նտ»․ Գագիկ Մելքոնյան

«Բաքվում ընթացող դատավարությունը խեղկատակություն է, դատավարություն չէ, իրենք ուզում են բաներ կորզել՝ ի վնաս Հայաստանի․ ապօրինի դատավարություն են սարքել, որպեսզի աշխարհին ցույց տան, իբր թե նրանք պետական հանցագործներ են»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարության և Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կիրառվող կտտանքների վերաբերյալ դիտարկմանը։

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանության թուլության մասին չի վկայում այն, որ շարունակում են այդ մարկանց կտտանքների ենթարկել Բաքվի բանտում, Մելքոնյանը պատասխանեց․ «Այսինքն՝ իշխանությունն ի՞նչ պետք է անի, զորք վերցնի, գնա այդ բանտի վրա՞, իշխանությունն ի՞նչ պիտի անի, որ չի՞ անում։ Միջազգային հարթակներում իշխանության ներկայացուցիչները բարձրաձայնում են, որ Արցախի ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, և ապօրինի դատավարություն է կազմակերպվում․․․ Շահրամանյանին պետք է հարցնեք, թե ոնց եղավ, որ այս մարդիկ Բաքվի բանտերում հայտնվեցին, ինչ պայմանավորվածություն ունեցան, ոնց հանձնեցին Բաքվին»։

***

«Երբ որ Շահրամանյանը գնում էր ստորագրեր Ղարաբաղի կապիտուլյացիան, Ղարաբաղը ոչնչացնում էր ու «вертолет»- ով թռնում-գալիս էր էստեղ, էդ մարդկանց ինչո՞ւ էր թողնում, նույն ուղղաթիռով ինչի՞ չբերեց նրանց»- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարության և Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կտտանքների վերաբերյալ դիտարկմանը։

«Այս հարցերը պիտի տաք այն մարդկանց, ովքեր իրենց խաբեցին, տարան Բաքվին հանձնեցին․ ո՞նց եղավ, որ գերեվարվեցին, գերեվարվելու խնդիր չկար, իրենց հանձնեցին Բաքվին։ Ո՞վ հանձնեց։ Բաքվեցիք եկան, բռնեցին-տարա՞ն։ Արցախի իշխանությունները հանձնեցին այդ մարդկանց՝ Արցախի նախկին ղեկավարներին։

Շահրամանյանին հարցրե՛ք՝ ի՞նչ «переговор»-ներ են ընթացել, ո՞ւմ հետ են ընթացել, ո՞նց եղավ, որ այդ մարդիկ հանձնվեցին, թող խիզախություն ունենա, հիմա պատմի։

Շահրամանյանը հանձնեց Արցախը, հանձնեց նաև այդ մարդկանց, դա փաստ է․․․ Թող ասի՝ ովքե՞ր են իրեն դրդել․ լավ գիտեք ովքեր են․ ով որ «вертолет»-ով նրան անցկացրեց այս կողմ»,- նշեց Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more