▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը բացահայտում է պլան Բ-ն

Իշխանությունն արդեն անցնում է դեմագոգիկ մեթոդների՝ սպառնալով, թե եթե սահմանադրությունը չփողվեց, միեւնույն է, ՀՀԿ-ն այնպես կանի, որ իշխանության գլուխ մնա Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ, եթե ոչինչ չփոխվի, Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ:

«Եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձեւավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, եւ գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ», Ա1+-ի հետ հարցազրույցում ահա այսպիսի «սահմանադրական» հայտարարություն է արել Դավիթ Հարությունյանը, ապա շարունակել Սերժ Սարգսյանին իշխանության պահելու պլան Բ-ի բացահայտումը (շեշտենք, սա այն դեպքում, եթե սահմանադրական հանրաքվեն ու Սերժ Սարգսյանի իշխանության մնալու պլան Ա-ն տապալվի).

«Կարծում եմ, իշխանությունը ամեն ինչ կանի, որպեսզի նախագահ եւս լինի իր թեկնածուն, բայց անգամ եթե նախագահ է լինելու ընդդիմադիր թեկնածուն, ապա նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությամբ դրանք օրենքի ուժով կստանձնի վարչապետը: Մենք կունենանք գրեթե այն պատկերը, ինչ վարչապետ Պուտինի եւ նախագահ Մեդվեդեւի պարագայում»,- նկատել է Հարությունյանը:

 

Համլետ Կիրակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more