▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության ներսում ճողվածքներ առաջացան․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար:

Եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը կարողանար հաղթահարել այն:

Սակայն ճգնաժամը երկարաձգվեց, ինչի պատճառով իշխանությունը, լինելով ապիկար, կքեց բեռի տակ և նրա ներսում ճողվածքներ առաջացան:

Այդ պատճառով նա կորցնում է կառավարումը: Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ:

Նման իրավիճակում իշխանությունը պետք է ուշքի գար և փորձեր համախմբել առողջ ազգային ուժերի ռեսուրսը, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունենային հօգուտ մեր ազգի ու պետության և միասնաբար կարողանայինք հաղթահարել ճգնաժամը:

Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին:

Տեղի ունեցող գործընթացը բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին ուղղված ահազանգ և զգոնության կոչ է՝ համախմբվելու և կրեմլահպատակ կիսագաղութային համակարգից դուրս գտնվող ուժերի ու գործիչների առաջնորդությամբ քաղաքական փոփոխություներն ազգային պետություն կերտելու գործին ծառայեցնելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more