Իսրայելում նոր ցամաքային ինքնակառավարվող մեքենա են ստեղծել՝ վտանգավոր առաջադրանք կատարելու համար, որոնք նախկինում նախատեսված էին հետեւազորի համար:
Դրոնի ինքնատիպ կառուցվածքը թույլ է տալիս հաղթահարել այլ ռոբոտների համար անմատչելի ցանկացած խոչընդոտ:
Իսրայելական Aerospace Industries ընկերության մշակած RoBattle ինքնակառավարվող մեքենան հետեւազորին կուղեկցի տարբեր ռազմական գործողությունների ժամանակ: Այն կառավարվում է օպերատորի կողմից, բայց կարող է աշխատել նաեւ ինքնուրույն:
Ճանապարհային խոչընդոտները հաղթահարելուց բացի, դրոնը կարող է «կապար շաղ տալ» շուրջը՝ Pitbull Remote Weapon համակարգի օգնությամբ: Այն օպտիկական ցուցիչներ եւ հեռահար կառավարմամբ գնդացիր ունի: Սենսորները թույլ են տալիս որոշել թշնամական հարձակման ուղղությունը եւ ավտոմատ պատասխան կրակ բացել: