▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելի պաշտպանության նախարար. «Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է»

Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգոդոր Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել: Թուրքական «haber7» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Լիբերմանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է: «Չեմ կարծում, որ ընդունելի կլինի փորփրել մի հարց, որն ամբողջապես պատմական, վիճելի և վերացական է: Կարծում եմ, որ այս հարցը Թուրքիայի հանդեպ Իսրայելի դիրքորոշման վրա զգալի ազդեցություն չունի»: Հիշեցնենք, որ Իսրայելի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցությունը երկրի խորհրդարան կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախատեսող նոր օրինագիծ: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը:

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more