▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տանը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Այսօր՝ հունիսի 13-ին, Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տանը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Թեհրանի կենտրոնում և արևելքում լայն թափով գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Իրանում տեղի ունեցող այս և վերջին իրադարձությունների մասին՝ տեսանյութում։ 

***

Իրանի ԶՈՒ-ն ուժ կկիրառի, Իսրայելը չի ​​խուսափի հանցագործության պատասխանատվությունից, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, որի խոսքերը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը։ Խամանեին նշել է՝ Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս հարցում մեղմ վերաբերմունք չի լինելու։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «100 և ավել իրանական բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Գրեթե ողջ Իսրայելի տարածքում հնչում են տագնապի ազդանշաններ։
Հաղորդվում է, որ հրթիռների նպատակակետը եղել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը»։

Իրանի պետական ​​IRNA գործակալությունը հայտնում է, որ իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն իրականացնում է ռազմական գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։

***

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին, հայտնում է Tasnim-ը։ Երկրորդ օդաչուի ճակատագիրն անհայտ է։

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե իսկապես Իրանին հաջողվել է խոցել Դիմոնի միջուկային օբյեկտը և ոչնչացնել միջուկային ռեակտորը, ապա դա հսկայական հարված է Իսրայելի ո՛չ միայն էներգետիկ ենթակառուցվածքին, այլև միջուկային ծրագրին և բնապահպանական վիճակին»։

Իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Իսմայիլ Քաանին, հաղորդում է New York Times-ը՝ հղում կատարելով իրանական աղբյուրներին։

Քաանին փոխարինել էր Ղասեմ Սոլեյմանիին, որը սպանվել էր 2020 թվականին։

***

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ րոպեներ առաջ Թեհրանի երկինքը վերածվել էր Իրանի ՀՕՊ ուժերի և Իսրայելի միջև բախման թատերաբեմի։ Նշվում է, որ Իրանը որսացել է իսրայելական բոլոր ԱԹՍ-ները։

***

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը համարժեք պատասխան կտա Իսրայելի հարվածներին, այս մասին ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում։ «Իսրայելի հարձակումը միջազգային կանոնների կոպիտ խախտում է»,- նշել է ԻԻՀ նախագահը։ Պուտինն իր հերթին ասել է, որ ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումները։

***

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը՝ չնայած Իսրայելի ավիահարվածների հետևանքով 6 գիտնականների մահվանը։

«Մեր երիտասարդ գիտնականներն ու մասնագետները հույսով և վճռականությամբ կշարունակեն այդ ուղին»,- ինսթագրամյան իր էջում գրել է Էսլամին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more