▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանիայում ծնվել է առաջին երեխան, ում մայրը վարակված է զիկա վիրուսով

Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-երը՝օրեր առաջ երկրում ծնվել է առաջին երեխան, ում մայրը վարակված է զիկա վիրուսով: Նշենք, որ մինչ այսօր պարզ չէ՝ արդյո՞ք տվյալ վիրուսը փոխանցվել է փոքրիկին, թե՝ ոչ: Ըստ տեղեկությունների՝ նորածնի մայրը զիկա վիրուսով է վարակվել Վենեսուելայում, երբ գտնվել է հղիության 4-րդ ամսում:

Ավելացնենք, որ այս պահին կնոջն արդեն դուրս են գրել հիվանդանոցից, իսկ փոքրիկը դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:  

Հիշեցնենք, որ զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկի մոտ: Այն փոխանցվում է մժեղների միջոցով և սկզբնական շրջանում համարվում էր, թե վիրուսը միայն կապիկներին է փոխանցվում: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը,  իսկ այն փոքրաթիվ մարդիկ ովքեր ախտանիշներ ունեն, ընդհամենը փոքր ինչ բարձր մարմնի ջերմասիճան, ցան և վերջույթների թեթևակի ցավ են նկատում: Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց և նրանց երեխաների վրա: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more