▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամիստները միասեռական են ձևանում ու իրական միասեռականներին «թակարդն» են գցում

 

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեծ թափ հավաքած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ջիհադ է իրականացնում նաև միասեռականների դեմ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, իսլամական միջավայրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց գաղտնազերծելն այդքան էլ հեշտ գործ չէ, ուստի՝ գրոհայինները հատուկ «թակարդ» են պատրաստել միասեռականների համար:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԻՊ-ն ունի երիտասարդ գրոհայինների հատուկ ջոկատ, որի անդամները, ձևանալով որպես միասեռականներ, ժամադրում են կասկածյալներին: Այնուհետև իսլամիստները ձերբակալում են միասեռականներին ու նրանց մահապատժի ենթարկում:
Սովորաբար իսլամիստները միասեռականներին գցում են շենքի տանիքից ու դաժանաբար քարկոծում: Սակայն պատահում է, որ նրանք խոշոր փրկագնի դեպքում ազատ են արձակում միասեռականին:

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ջիհադ է իրականացնում նաև միասեռականների դեմ:

dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝  իսլամական միջավայրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց գաղտնազերծելու համար գրոհայինները հատուկ «թակարդ» են պատրաստում միասեռականների համար:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԻՊ-ն ունի երիտասարդ գրոհայինների հատուկ ջոկատ, որի անդամները, ձևանալով որպես միասեռականներ, ժամադրում են կասկածյալներին: Այնուհետև իսլամիստները ձերբակալում են միասեռականներին ու նրանց մահապատժի ենթարկում՝ շենքի տանիքից գցելով  ու դաժանաբար քարկոծելով:
Երբեմն պատահում է, որ իսլամիստները խոշոր փրկագնի դեպքում ազատ են արձակում միասեռականին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more