▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամականները միաժամանակ 3 ուղղություններով հուժկու գրոհ են նախաձեռնել Իրաքում

Նոր մանրամասներ են շրջանառվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից դեկտեմբերի 16-17-ին Իրաքի հյուսիսում իրականացված հատուկ ռազմագործողության մասին: Իսլամականները միաժամանակ 3 ուղղություններով հուժկու գրոհ են նախաձեռնել Իրաքում քրդական «Փեշմարագա» զինված կազմավորման ստորաբաժանումների դեմ Բաշիքա, Նարուան և Թալ-Ասուադ շրջաններում: Յուրաքանչյուր գրոհի ընացքում մասնակցել են 80-120 զինյալներ՝ զրահապատ մեքենաներով, տրակտորներով, ինչպես նաև՝ մահապարտ ահաբեկիչներ՝ պայթուցիկով բեռնված ավտոմեքենաներով. իսլամականները բաժանված են եղել առանձին խմբերի:
Մինչդեռ քրդական զորամիավորումներին հաջողվել է ջախջախել և հետ մղել իսլամականների գրոհները. նրանց աջակցել է նաև ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական օդուժը: Մարտերի հետևանքով սպանվել են տասնյակ քուրդ զինյալներ, իսկ «ջիհադականների» կորուստները անցնում են հարյուրից:
Ի դեպ, հենց ԻՊ-ի վերոնշյալ գրոհների հետևանքով է կորուստներ կրել նաև Բաշիքայում տեղակայված թուրքական ռազմական ստորաբաժանումը. ըստ որոշ տվյալների՝ վիրավորների թվում կան նաև 4 թուրք զինվորներ:

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more