Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Բրիտանական Mirror-ի տեղեկություններով «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանված է...Թերթի տեղեկություններով Ալ-Բաղդադին սպանվել է հունիսի 10-ին ԱՄՆ-ի օդուժի կողմից Ռաքքայի ռմբակոծման ժամանակ...
Իրաքյան «Ալ-Սումարիա» հեռուստաընկերության տեղեկություններով էլ Ալ-Բաղդադիի շարասյունը ռմբակոծման է ենթարկվել Իրաքի և Թուրքիայի սահմանագոտում,որի հետևանքով «Իսլամական Պետություն» պարագլուխը և նրա շրջապատից մի քանի հոգի ծանր վիրավորվել էին...Սակայն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չհաստատեցին այդ տեղեկությունները...
Հ.Գ.Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանության մասին տեղեկություններն առաջին անգամ չէ,որ հայտնվում են ԶԼՄ-ներում...Հուսանք,որ այս անգամ այս տեղեկությունը կհամապատասխանի իրականությանը...Ահաբեկիչ Ալ-Բաղդադին բավական երկար ողջ մնաց...Նրա նմաններին օգտագործում են և շատ արագ վերացնում՝թաղելով նաև այն վտանգավոր ինֆորմացիան նրանց տերերի մասին,որին ահաբեկիչների պարագլուխները տիրապետում են...