▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկական քաոս միջազգային լրահոսում` մալազիական Բոինգի թեմայի շուրջ

Այսօր ինչպես գիտենք Նիդերլանդների անվտանգության խորհուրդն ու «Ալմազ-Անտեյա» կոնցեռնը ներկայացրեցին անցած տարի Ուկրաինայի տարածքում խոցված մալազիական Բոինգի վերաբերյալ զեկույցներ և վարկածներ:

Այս թեմայի վերաբերյալ նյութերը ռուսական մեդիա դաշտում սնկի պես աճում էին: Նիդերլանդների ներկայացրած զեկույցում նշվում էր միայն այն, թե ինչ զինատեսակից ինչ հրթիռով և որ կողմից են խոցել ինքնաթիռը և փորձագետներն ընդհանրապես չեն ուսումնասիրել թե ով է մեղավոր (սա բառացի նշել են նաև հենց իրենք Նիդերլանդների փորձագիտական խմբի անդամները):

Ռուսական մամուլը լսելով, որ օգտագործվել է «Բուկ» հրթիռ, սկսեցին արագորեն հաղթական, «ուռա» տեսակի վերլոծականներ տպել և ծանր տակառը գլորել Ուկրաինայի վրա` պնդելով որ Ռուսաստանը վաղուց չունի նման զինատեսակ: Ինչևէ, ակնհայտ էր, որ նման զարգացում է ունենալու ուսումնասիրությունների այսօրինակ արդյունքները: Հեղինակավորմի քանի ռուսական կայքեր ներկայացրել էին վերլուծական հոդված, որտեղ փորձում էր ապացուցել, որ Նիդերլանդների փորձագետները դե ֆակտո դեղին քարտ են ցույց տվել ուկրաինացիներին:

Արևմտյան մամուլում թեմայի վերաբերյալ քննարկումները նույնպես բավականին բուռն էին, սակայն արևմտյան լրատվամիջոցները հիմնական շեշտը դնում էին նրա վրա, որ հրթիռը ռուսական արտադրության է հետևաբար խոցել են ռուսները: Ֆոքս Նյուզն անգամ նշել էր, որ զեկույցում նշվել է, որ մալազիական Բոինգը խոցվել է Ռուսաստանի կողմից:
Դեյլի Մեյլը վերնագրել էր այսպես. «Ռուսական հրթիռը սպանել է օդաչուներին»:
Մի քանի հոդվածներում էլ նշվում էր` ապացուցվել է, որ հրթիռներն ուղղարվել են այն տարածքից որտեղ տեղակայված էին պրոռուսական ուժերը:
Չնայած նրան որ փորձագետները ոչ մի խոսք չէին ասել մեղավորների մասին, այնուամենայնիվ թե ռուսական, և թե արևմտյան մամուլը փորձում էին նրկայացնել իրենց ձեռնտու տարբերակով «փաստացի ապացուցվում է» «դրանից բխում է» և այլ պնդումներով:
Սա նման է բոքսի վերջին ռաունդին, երբ մրցավարի ավարտի հրահանգը լսելուց հետո, կողմերը բարձրանում են ռինգի կանատների վրա և ժամանակավոր տոնում իրենց հաղթանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more