▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ ես կարեկցում եմ հայ ժողովրդին, որ երկրի կառավարման ղեկը գտնվում է տգետ քայքայիչի ձեռքում»․ Լևոն Զուրաբյան

«Ես չգիտեմ Փաշինյանն ինչ նկատի ուներ, բայց ես կարեկցում եմ հայ ժողովրդին»,- «24Նյուզ»-ի եթերում աաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կարեկցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ «Կարեկցում եմ հայ ժողովրդին այն բանի համար, որ այսպիսի ճակատագրական մի ժամանակաշրջանում, երբ որոշվում էր Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը, շարունակվում է որոշվել Հայաստանի ճակատագիրը, կառավարման ղեկը գտնվում է մի ապաշնորհ, տգետ, անբարոյական քայքայիչի ձեռքում, որը թքած ունի և՛ հայ ազգի միաբանության վրա, և՛ նրա պատմամշակութային ձևավորված ինքնության վրա և պատրաստ է զոհաբերել ամեն ինչ»,- ասաց Զոհրաբյանը։

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքը ունի երկու մեծագույն նշանակություն։ Առաջինը՝ Սյունիքով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհներն են, երկրորդը՝ բնական պաշարները։ Սյունիքը այս պահին մեր ակտիվն է, որի համար գնում է աշխարհաքաղաքական պայքար»,- «24Նյուզ»-ի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով, եթե այժմ ընդունենք Փաշինյանի առաջարկած «կամ, կամ» տարբերակով զարգացումը, ապա կհայտնվենք Ադրբեջանի 1993 թվականի իրավիճակում, երբ երկիրը ֆրագմենտացված էր և, փաստացի, տապալված պետություն էր, քանի որ Ադրբեջանի ակտիվների համար ընթանում էր պայքար գերտերությունների միջև։ «Երբ երկիրը դառնում է կռվի թատերաբեմ, անխուսափելիորեն կործանվում է։ Ադրբեջանը կարողացավ իր բարդագույն դիվանագիտության շնորհիվ դուրս գալ այդ կարգավիճակից։ Հիմա նույնը պետք է կարողանա անել Հայաստանը։ Հայաստանը պետք է զբաղվի աշխարհաքաղաքական ազդեցությունների ներդաշնակմամբ։ Անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային հանգույցի հարցը՝ և՛ Արևմուտք–Արևելք, և՛ Հյուսիս–Հարավ ուղղությամբ ճանապարհների կառուցմամբ։ Այս գործում շահագրգռված կլինեն բազմաթիվ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ամերիկան, Թուրքիան, Եվրամիությունը։ Սա բարդագույն խնդիր է, բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 1994-ին կարողանար դա հաղթահարել, իսկ մենք՝ ոչ»,- ասաց Զուրաբյանը՝ հավելլեվ, որ գնալով թուրանական ճանապարհով և մտնելով թուրքական սխեմայի մեջ՝ Փաշինյանը Հայաստանի համար ոչինչ չի շահում։ «Շահում է միայն իր իշխանության պահպանման հարցում, որովհետև թուրքական իշխանություններն, իհարկե, ամեն ինչ կանեն նման ապազգային և թույլ իշխանությանը պահելու համար, որպեսզի հետո «խաղաղ» կերպով իրականացնեն Հայաստանի թրքացման ծրագիրը։ Դրա արդյունքում Հայաստանից ոչինչ չի մնա:
Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, մեծ մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում է համոզել ժողովրդին, թե իբր Հայաստանը գնում է խաղաղության ուղով։ Իրականում նա Հայաստանը տանում է դեպի այն վիճակը, երբ մեր երկիրը կդառնա գերտերությունների միջև ռազմադաշտ։ Իսկ դա կարող է ունենալ ամենաավերիչ հետևանքները։
Իրական խաղաղության ծրագիրը պետք է ներառի այն, ինչ մենք միշտ ենք ասել, և անգամ այս խաղաղության կոնցեպտը ներառել ենք 2021 թվականի մեր նախընտրական ծրագրի մեջ»,- ասաց Զուրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more