▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրողությունը պարզվեց

Մայիսի 14-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Սարի թաղ փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդին:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more