▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Ալեգրովան բարկացավ իրեն լուսանկարող երկրպագուների վրա և վերցրեց նրանց հեռախոսները. tert.am

tert.am-ը գրում է. Ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգին, որը կայացավ այսօր՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նախապես հայտարարվեց, որ արգելվում է համերգի ընթացքում կատարել լուսանկարահանում կամ տեսանկահարահանում։ Հայտարավեց, որ հեղինակային իրավունքը պատկանում է միայն երգչուհուն։


Համերգի ավարտին, երբ երկրպագուները մոտեցան Իրինա Ալեգրովային՝ ծաղիկներ նվիրելու, նրանցից շատերն սկսեցին լուսանկարել երգչուհուն, ինչը բարկացրեց նրան։
«Տուր հեռախոսդ այստեղ»,-բարձրախոսով մի քանի անգամ ասաց Իրինա Ալեգրովան և վերցրեց երկրպագուի ձեռքից հեռախոսը։

 

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more