Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հայտարարություններին՝ նշեց․ «Այս վերջին ամսվա ընթացքում արված հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն՝ մենք էլ կողքից հարսանքավո՞ր ենք եղել․ իրենք քավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել»: «Դե եթե իրենք կուզենան քավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ ենք»։ *** |
«Հիմա Ձեր և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությո՞ւնն է ավելի շատ մեծ, թե՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան այս հարցի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Ես քանի՞ անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ և իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու, մեր նպատակը իշխանափոխություն է»։ «Անձնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար՝ առաջին նպատակը՝ իշխանափոխություն, երկրորդը՝ իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից, ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է թող ամբողջովին վերցնի»։ |
***
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, և որ իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, «Սերժ Սարգսյանը նշեց. «Ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի»։ «Բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակողմ, իսկ մենք տարիներով ականատես ենք եղել այդ եռակողմ բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ մեկ այլ հայտարարություն են անում, արդյո՞ք այդ բանակցության կողմերից մեկը չպիտի ասի՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում»,- հավելեց Սարգսյանը։ *** |
«Ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի կառավարիչները չեն արձագանքում Ալիևի պահանջներին, մի բան կարող եմ ենթադրել՝ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը, կամ դուր գան, որպեսզի նա ինչ-որ բարի գործեր անի իրենց համար։ Չգիտեմ՝ ինչ գործեր, երևի ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ եք կարծում, ավելի շատ հավանակա՞ն է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն՝ ամիսների ընթացքում այս կառավարիչները կստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ կանեն։ Իսկ մենք գիտե՞նք ինչ է այդ համաձայնագրում գրած, չգիտենք որևէ մեկս։ Իսկ հավանականությունը շա՞տ է, թե՞ քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասականը ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Եթե այդպես է, Էդ ստորագրելուց հետո նույնիսկ եթե լինեն ընտրություններ և ընդդիմությունը հաղթի, կարողանալո՞ւ է շատ հեշտ ճանապարհով էդ համաձայնագիրը ի չիք դարձնել։ Բա դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելո՞ւ, որ մի տարի անգործության մատնվեցինք, մենակ քննադատեցինք սրանց․․․ Հավանական է, չէ՞, որ մեկ-երկու-երեք ամիս հետո Հայաստանից էլի ինչ-որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ու ընդդիմությունը հաղթեց, մենք կարողանալո՞ւ ենք դա վերադարձնել․․․ Բա ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ դե ոչինչ, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ի՞նչ է մի հատ անկլավը, էդ էլ տանք, պրծնենք էլի, մենակ թե իշխանափոխություն լինի՞։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Մեր հիմնավորումները դրանք են, որ մենք ասում ենք՝ փորձենք իմպիչմենթ։ Եթե չստացվի, թող չստացվի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ *** |
«Մենք իմպիչմենտին սատարում ենք, կողմ ենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով հարցին՝ լո՞ւրջ է համարում իմպինչմենթի գործընթացը, երրորդ նախագահը պատասխանեց. «Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությա՞մբ եք վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն՝ 2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենթ անելը անլո՞ւրջ է: «Մենք, ի տարբերություն շատ-շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։ |
***
«Ես խնդրում եմ տարակարծությունները չսրել, մարդիկ ասել են՝ գնացեք ութ ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք, ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին ուշադիր հետևեք ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իմպիչմենթի հարցով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը։ Անդրադառնալով հարցին՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանի թիմից կամ հենց Ռոբերտ Քոչարյանը, պատրա՞ստ են սատարել, Սարգսյանը պատասխանեց. «Այո՛, ով ուզում է գա, դուք կասկածո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի վատը լինել, որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարի՞չը։ Ես այդպիսի կարծիք չունեմ»։ *** |
«Ինչքան ուզում է, թող ջանքեր գործադրի․․․ Խմբակցությունը քննարկել և այդ թեկնածուի մասին իր կարծիքը հայտնել է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի թեկնածությանը և դիտարկմանը, որ նա ջանքեր է գործադրում և սպասում, որ միանան իրեն։
«Նվազագույն չափանիշներ պետք է լինեն, մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով նրան, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգություններին մասնակից է եղել»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով՝ մենք իրեն չենք տանում դատում, ասում ենք՝ դու չես կարող, մենք տեսել ենք քո գործելաոճը։
***
«2018 թվականի մասին ես հիմա չեմ խոսելու և տևական ժամանակ չեմ խոսելու»,- այս մասին դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր հասցեին մեղադրանքներ են հնչում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Դիտարկմանը, թե հանրության կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր փեսայի՝ Միքայել Մինասյանի «մարդն» է, նրա կողմից աջակցություն է ստացել, բայց հետագայում «կոնտրոլից» դուրս է եկել, Սարգսյանն արձագանքեց․ «Ինչքան ուզում եք սադրեք, ես 2018 թվականի մասին այլևս չեմ խոսելու, ինչ ուզում եք արեք, ուզում եք հիմա գոռացեք, որ ես եմ բերել, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա․ էդ պարագայում ես մազոխի՞ստ եմ, իհարկե, ուզել եմ, որ գա, որ գամ դատարաններում քա՞րշ գամ»։ Հարցին՝ ինչո՞ւ 2018-ին ձեզ մերժեցին, բայց բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին, Սարգսյանը պատասխանեց․ «Բա իմ գործընկերները, որ նստած են, էդ որ ես տարիներով դատարաններում քարշ եմ գալիս, դա ի՞նչ է, իշխանություններն ինձ ռեկլա՞մ են անում»։ Դիտեք նաև՝ |